Փոփոխություններ` ԼՂՀ կառավարությունում
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 23-ին ստորագրել է որոշում, ըստ որի Հովիկ Ջիվանյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական` նրան ազատելով ԼՂՀ կառավարության ղեկավարի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Կառլեն Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
Հիշեցնենք, որ երեկ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Կառլեն Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել