Կոռուպցիոն գործեր ԼՂՀ Գերագույն դատարան չեն մտել
2008 թվականի ընթացքում կոռուպցիոն գործերով Գերագույն դատարան բողոք մուտք չի գործել: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը` պատասխանելով կոռուպցիայի մակարդակի մասին հարցին: Նա շարունակելով թեման ընդգծել է, որ երկրում տեղի ունեցող դատական բարեփոխումների նպատակը արդար, ազատ, անկողմնակալ դատարանների գործունեության իրական պայմանների ստեղծումն է, ինչը կոռուպցիայի նվազեցման հիմնական գրավականն է:
«Իսկ պաշտոնյաների կողմից միջամտության փորձեր լինու՞մ են» հարցին ի պատասխան նա շեշտեց. «Մեկ տարուց ավել է աշխատում եմ դատական համակարգում ու կարող եմ ասել, որ նման փորձեր չեն եղել»:
ԳԴ նախագահը միաժամանակ ավելացրել է, որ դատարանների արդար ու թափանցիկ գործունեության ապահովումն իրենց գերխնդիրներից է, ինչն, անշուշտ, «նպաստելու է նաեւ միջազգային հանրության կողմից Ղարաբաղի ճանաչման գործընթացին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել