HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը գլխավոր դատախազին խնդրում է պատասխանել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գրիգոր Ոսկերչյանին ծեծի ենթարկելու փաստի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հունվարի 23-ին օմբուդսմենի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են կալանավոր Գրիգոր Ոսկերչյանին, որն իր բողոքն է արտահայտել այն հարցի կապակցությամբ, որ դեռևս 23.12.2008թ. իր շահերի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը գրավոր հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին` Գ. Ոսկերչյանին քրեակատարողական հիմնարկում ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն մինչ օրս որևէ պատասխան ոչ ինքը, ոչ իր շահերի պաշտպանը չեն ստացել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում, ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով խնդրում եմ հայտնել, թե ինչ որոշում է կայացվել ներկայացված հաղորդման քննարկման արդյունքում»,- նշված է գլխավոր դատախազին հասցեագրված պաշտպանի նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter