HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքյան կառույցները պետք է ստանձնեն ջավախքահայերի խնդիրների լուծումը

«Դուխոբորների գյուղերում թուրք-մեսխեթցիների կամ փախստականների վերաբնակեցումը հետապնդում է մի նպատակ` Ջավախքում կարողանալ փոխել դեմոգրաֆիկ վիճակը, հայկական գործոն չթողնել»,-այսօր «Հայացք» ակումբում հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս Քաղաքագիտության դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Իրավունքի և պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը: Վերաբնակեցումը, ըստ բանախոսի հատկապես ռազմավարական կարևոր կետերում` ճանապարհների վրա գտնվող գյուղերում, կնպաստի վրացական տարրի ուժեղացմանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշակի գործողություններ անենք, պետք է խոստովանել, որ նրանց դա հաջողվում է, բայց այս հարցի լուծման համար երկու ճանապարհ կա. կամ մենք համաձայնենք, որ այդպես լինի, կամ փակենք այդ ճանապարհը»,-ասում է Լ.Շիրինյանը: Որոշակի գործողություններ անելն այն է, ըստ Լ.Շիրինյանի, որ պետք է դրանք ստանձնեն սփյուռքյան կառույցները` Ստրասբուրգում, Բրյուսելում և Վաշինգտոնում: Իսկ Հայ դատի գրասենյակներում օրակարգում առաջնային հարցը պետք է դրվի ջավախքահայության հիմնախնդիրները: «Ամբողջ սփյուռքում վրացիներին չպետք է թողնել շնչելու, նրանց պարտավորեցնել կատարել իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները»,-ասաց Իրավունքի և պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter