HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 11-ը

Երեկ Ախալցխայի շրջանային դատարանում «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ղեկավար Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների դատական նիստին ներկայացել են 4 վկաներ: Ախալքալաքի երկու դատավորներ` Բորիս Զեդգինիձեն և Նոդար Գվարամաձեն վկայություն են տվել 2006թ.-ի մարտի դեպքերի վերաբերյալ: Դատավորների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Վահագն Չախալյանի դեմ որևէ էական մեղադրանք չկա: Նրանք փաստել են, որ Վահագնը իրեցն նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել: 2006թ.-ի հուլիսի 13-ի դեպքերի մասով ցուցմունք է տվել ռազմական ոստիկանության ներկայացուցիչը: Նա նշել է, որ Վահագնը ինքն է համակարգել, հրահրել ոստիկանության շենքը գրավելու գործողությունները: Ոստիկան Արամ Մկոյանը վկայություն է տվել Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցու բակում  անկարգությունների վերաբերյալ և ասել է, որ Վ. Չախալյանը ոչ թե հրահրում էր անկարգությունները, այլ կանխարգելում, ժողովրդին հետ պահում որևէ ագրեսիվ քայլ կատարելուց: Դատավորը երկու շաբաթով հետաձգել է դատական նիստը մինչև մյուս վկաների ներկայությունն ապահովվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter