HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործ»-ի դատավարությունը հետաձգվեց մինչև փետրվարի 12-ը

7-i-datԱյսօր Շենգավիթ համայնքի Ընդհանուր իրավասության դատարանում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի սանկցիայի կիրառմամբ արդեն 6-րդ անգամ և նույն պատճառով հետաձգվեց «Յոթի գործ»-ի դատավարությունը: «2009թ.-ի հունվարի 30-ին դատական նիստը սկսելիս, քարտուղարի` «դատարանն է գալիս, ոտքի» խոսքերից հետո մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը ոտքի չկանգնեցին, ինչպես նախորդ նիստերի ժամանակ»,-կարդաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը և ավելացրեց, որ «ամբաստանյալները դատարանի նկամամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք` չենթարկվելով նախագահողի կարգադրություններին՝ անհարկի ընդհատել են նիստերը»: Ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 42, 314 հոդվածներով` դատարանը որոշեց ամբաստանյալներին հեռացնել դատական նիստերի դահլիճից, դատական նիստը հետաձգել մինչև փետրվարի 12-ը: «Յոթի գործի» դատավարության շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը: Այսօրվա դատական նիստին բացակայում էր Հակոբ Հակոբյանը: Ինչպես բոլոր նիստերի ընթացքում, այսօր ևս դատարանի շենքի դիմաց հավաքվել էին բանտարկյալների հարազատները, համախոհներն ու ընկերները: Նիստի ավարտից հետո հավաքվածները, բռունցքները վերև բարձրացրած, երգեցին «Արդյոք ովքեր են» երգը, իսկ «Լևոն` նախագահ», «Ազատություն», «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումները շարունակվում էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter