HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին և ռազմական կցորդ Ռիստո Լումիին: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը նշել է, որ թեև երկու երկրները գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր տարածաշրջաններում, այնուամենայնիվ, առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ` զարգացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական և պաշտպանության բնագավառներում: Կողմերը քննարկել են նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` փաստելով, որ երկու պետությունների միջև հաստատված բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը լավ նախադրյալներ են ստեղծել հարաբերությունների առավել լայն շրջանակ ընդգրկելու համար: Հանդիպման ավարտին Ս. Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է բոլոր շահագրգիռ երկրների հետ պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցություն հաստատելու ուղեգիծ, իսկ Էստոնիայի, և ընդհանրապես, Բալթյան երկրների կողմից տարածաշրջանում իրականացվող հավասարակշռված քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում այդ բնագավառում համագործակցություն իրականացնելու: «Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- հայտնում է ՊՆ կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter