HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գյուղացիներն անտեղյակ են պետության կողմից իրականացվող ծրագրերից

Օրերս ԼՂՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկման թեման դարձյալ գյուղատնտեսական ծրագրերն էին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Արա Հարությունյանը դժգոհություն է հայտնել պետական ծրագրերը բնակչությանը ճիշտ եւ ժամանակին  մատուցելու` վարչակազմերի ղեկավարների ու գյուղապետերի աշխատանքի առնչությամբ: Արդյունքում, գյուղացիների մեծ մասը  անտեղյակ է  պետության կողմից իրականացվող  ծրագրերից: Իսկ հողամշակների տեղեկացվածության ցածր մակարդակը խոչընդոտում է գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, քանի որ նրանք հրաժարվում են հող մշակել, խուսափում` գյուղատնտեսական աշխատանքներից եւ այլն: Վարչապետը հանձնարարեց այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանել բնակչության շրջանում: Խորհրդակցության ընթացքում գյուղնախարար Արմո Ծատուրյանը ներկայացրեց 2009 թվականին գյուղատնտեսության ոլորտում  իրականացվելիք կարեւոր  միջոցառումները: Պետությունը կշարունակի խթանել հացահատիկի արտադրությունը` 350 միլիոն դրամ  ուղղելով սեւ ցելի աշխատանքներին: Աջակցություն կցուցաբերվի եգիպտացորեն մշակողներին եւ պետական պահուստային հողերի` սեւ ցել կատարող վարձակալներին: Անտոկոս վարկի տեսքով  հողօգտագործողներին կտրամադրվի 3 հազար տոննա ազոտական պարարտանյութ եւ մոտ 300 տոննա կարտոֆիլի տնկանյութ: Անասնապահության զարգացման համար կհատկացվեն վարկային միջոցներ, կշարունակվի լիզինգի կարգով նոր գյուղտեխնիկայի տրամադրումը: Վարկային միջոցներ են նախատեսվում նաեւ գյուղմթերքի մթերման, վերամշակման, արտադրական ենթակառուցվածքների զարգացման համար: Ստեփանակերտի կաթի կոմբինատի վերագործարկումից հետո կստեղծվեն կաթի ընդունման եւ սառեցման կետեր: Ոռոգման կայուն համակարգը  կթույլատրի ոռոգովի դարձնել մինչև 12 հազար հա հողատարածություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter