Սպանվել է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը
Այսօր երեկոյան, ժամը 20-ն անց 20-ի սահմաններում իր տան մոտ սպանվել է փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանը: Ոստիկանության Հետքի աղբյուրը հայտնել է, որ Գ. Մհերյանը մահացել է տեղում` գլխին ստացած հրազենային վնասվածքից: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ 33-ամյա Գեւորգ Մհերյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն էր: 2008 թ. նախագահական ընտրություններից հետո նա նշանակվեց փոխոստիկանապետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել