HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կառավարությունը կհետաձգի՞ հարկային փոփոխությունների իրականացումը, եթե հասարակությունը պատրաստ չէ

hdmԱյսօր կառավարության նիստի ժամանակ վարչապես Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով ՀԴՄ-ների ներդրման և առհասարակ հարկային բարեփոխումների առնչությամբ հասարակության արձագանքին, ասաց. "Բոլոր փոփոխությունները, որ իրականացվում են, պետք է մանրակրկիտ ներկայացվեն հանրությանը, քանի որ վերջին փոփոխությունները, որ մենք կատարեցինք, շատ հաճախ առաջացնում էին դժգոհություններ այն պարզ պատճառով, որ մարդիկ տեղեկացված չեն: Երբ մենք հադիպում էինք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների, շուկաների կազմակերպիչների և աշխատողների հետ և պարզաբանում էինք բարեփոխումների նպատակը, մեխանիզմները, ստանում էինք աջակցություն: Վարչապետի մեկնաբանությամբ` դա նշանակում է, որ 2009 թ.-ին հենց այս ոլորտում պետք է մեծ ուշադրություն դարձնել լրատվական ծառայությունների աշխատանքին, պարզաբանումներին, և ավելի շատ ռեսուրսներ են պետք լրատվական ծառայությունների մատուցման համար. "Եթե մենք ինչ-որ փոփոխություններ անում ենք, ապա նախապես պետք է տեղեկացված լինեն բոլորը, ում վերաբերում են այդ փոփոխությւոնները, միայն հետո իրականացնենք դրանք: Եթե մենք տեսնում ենք, որ չենք հասցրել պատրաստել հասարակությանը, ապա երևի ավելի նպատակահարմար է հետաձգել այդ փոփոխությունները, քանի որ հետևանքները հենց այդ պատճառով լինում են բացասական":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter