HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՏԻՄ ընտրություններ` Արցախի գյուղերում

Մարտի 29-ին Ղարաբաղի մի քանի համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան եւ Նոր Մարաղա, Մարտունու շրջանի Քարահունջ, Շուշիի շրջանի Շուշի քաղաք, Հին շեն, Մեծ շեն եւ Քարին տակ, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն եւ Ձորափ գյուղական համայնքներում անցկացվելու են  համայնքների ղեկավարների, իսկ Մարտունու շրջանի Զարդանաշեն եւ Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքներում` ղեկավարների եւ ավագանու անդամների հերթական ընտրություններ: Այս մասին հայտարարվեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում: ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընտրատարածքային հանձնաժողովներին: Հաստատվել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը, ծախսերի նախահաշիվը: Նիստի ընթացքում նշվեց նաեւ, որ հետագա ընտրություններն ավելի կատարելագործված ձեւով անցկացնելու համար արդեն այս տարի նախապատրաստական դասընթացներ են կազմակերպվելու այն անձանց համար, ովքեր հնարավոր է  աշխատեն ընտրական հանձնաժողովներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter