HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ ԼՂՀ-ում

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով Վարդան Ասծատրյանը նշանակվել է Նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Վարդան Ասծատրյանը նախագահի թվով չորրորդ խորհրդականն է: Մյուս խորհրդականներն են Վիտալի Բալասանյանը (պաշտպանության նախարարի նախկին տեղակալ), Արմեն Իսագուլովը (ոստիկանության նախկին պետ) եւ Մավրիկ Ղուկասյանը (նախկին գլխավոր դատախազ): Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` Մաքսիմ Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Տեղեկացնենք, որ Մաքսիմ Ալեքսանյանը համակարգում աշխատում է արդեն մի քանի տարի եւ մինչեւ նոր նշանակումը զբաղեցնում էր հաշվառման բաժնի պետի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter