HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կմասնակցի՞, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի համագումարին

Փետրվարի 12-ին կայանալու է Բարգավաճ Հայաստան կուսակցության հերթական 4-րդ համագումարը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին տեղեկացրել ԲՀԿ անդամ, պատգամավոր Նաիրա Զուրաբյանը: Օրակարգի  մանրամասները ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը չբացահայտեց. «Հինգ օր մնաց,  զինվեք համբերությամբ եւ այդ օրը կստանաք  բոլոր հարցերի պատասխանները»,-խորհուրդ տվեց նա: Արամ Սաֆարյանը ասում է, որ  ԲՀԿ համագումարին հրավիրված են խորհրդարանական բոլոր կուսակցությունները, նաեւ Եդինայա Ռոսիա, ուկրաինական Պարտիա ռեգիոնով կուսակցություններից, նաեւ ներկայացուցիչներ Չինաստանից եւ Խորվաթիայից: Արամ Սաֆարյանը չպատասխանեց հարցին, թե համագումարին հրավիրված է արդյոք Ռոբերտ Քոչարյանը. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter