HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Հովհաննիսյան. «Մարտի մեկը քաղաքական խնդիր է»

hov-hovhannisyanԼիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` Քրեադատավարական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունն աբսուրդ է: «Մի կողմից մենք պարտավորություններ ենք վերցնում դատաիրավական ոլորտը բարեփոխելու գործում, մյուս կողմից` հոդվածներ ենք փոխում, որը բանականությունից դուրս է»,-այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների ասաց Հ. Հովհաննիսյանը: Վերջինս դատարանի դահլիճում գտնվող դատական կատարածուներին զենք տրամադրելը նույնպես գնահատեց անտրամաբանական. «Փողոցում ինչքան պարապ տղա կա` շորերը հագցրել են, ասում են` դատական կատարող: Նրանց զենք տրամադրելը շատ վտանգավոր բան է, ոչ մեկը բժշկական քննություն չի անցնում, չգիտենք` ովքեր են: Ինչի՞ են զինում, ու՞մ դեմ են զինում, ամբաստանյալները նստած են պատից այն կողմ, այս կողմում նստած են մեր ընկերները, հարազատները, զինում են, որ մեր վրա կրակե՞ն»,-հարցնում է կուսակցության ղեկավարը և նշում, որ քաղաքական խնդիրները իրավական դաշտ տեղափոխել և ասելը, որ քաղաքական խնդիր են լուծում, չի կարող տրամաբանական լինել: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` մարտի մեկը քաղաքական խնդիր է, ոչ թե իրավական: «Համաներումով ազատեցին իրենց տղերքին, իսկ մեր տղերքը նստած են,- ամփոփեց բանախոսն ու ավելացրեց, որ հասարակությունը չգիտի, թե ով է մարտի 1-ի իրական կազմակերպիչը:- Նրանք գիտե՞ն, թե ով է, ի վերջո, պատասխանատու մարտի 1-ի համար, ինչու՞ նրանցից ոչ մեկը բանտում չէ, ինչու՞ հասարակությունը չգիտի, թե ով է հրաման տվել, որ կրակեն, ովքե՞ր են կրակել, ո՞ր զինված խմբավորումն է եղել: Ալիկ Արզումանյա՞նն է կրակել: Լավ, մենք հանցագործ ենք, իսկ այն կողմից ովքե՞ր են հանցագործները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter