HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ինչու՞ տապալվեց ստորագրահավաքը

«Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքը` գումարել Աժ արտահերթ նիստ, երեկ տապալվեց, քանի որ  44 ստորագրության փոխարեն ընդդիմադիր պատգամավորներին հաջողվել է հավաքել 11 ստորագրություն: Փաստաթղթի տակ ստորագրել են կալանավայրում գտնվող 3 պատգամավորները, «Ժառանգություն» խմբակցության 6 անդամները, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Արտահերթ նիստի գաղափարի կողմնակիցները պահանջում էին պատգամավորների խափանման միջոցի որոշումը, որը ընդունվել էր Տիգրան Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, ճանաչել անվավեր: Այսօր Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները փորձեցին պատասխանել, թե ինչու ստորագրահավաքը ձախողվեց: ՕԵԿ-ի  չմասնակցելը ստորագրահավաքին բացատրեց Հեղինե Բիշարյանը. «Միեւնույն է` ստորագրահավքը ոչինչ չի փոխի»: Ըստ պատգամավորի` գնահատական տվողը դատարանն է: Նա նաեւ հավելեց, որ  վիրավորված է Աժ-ի հասցեին քաղբանտարկյալ- պատգամավորների արտահայտություններից. «Ես դեմ եմ քվեարկել Հակոբ Հակոբյանի կալանավորելուն, բայց նա դատարանում այնպիսի գնահատակններ տվեց պատգամավոր գործընկերներին: Ես չեմ ուզում կրկնել այդ բառերը»: Հրայր Կարապետյանն էլ ասաց, որ ստորագրահավաքը ամեն դեպքում ապօրինի է. «Եթե դատավարությունն ընթացքի մեջ է, ապա օրենքով չի կարող նրանց խափանման միջոցը փոխվել: Այդ ստորագրահավաքը ապօրինի էր, եթե նույնիսկ ամբողջ ԱԺ-ն ստորագրեր, ապա նրանք մինչեւ դատի ավարտը չէին կարող ազատ արձակվել»: Հրայր Կարապետյանը չի հասկանում, թե ինչու հնարավորություն չեն տալիս, որ դատը շարունակվի. «Երեւի ասել են, ինչքան կարաք` դատը ձգեք: Քաղաքական պատվեր են ստացել»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը էլ վստահ է, որ ինքը կարող էր 5 րոպեում 44 պատգամավորի ստորագրություն հավաքել, իսկ չի արել, որովհետեւ «Հենց ընենց ընդդիմություն չի լինում: Եթե մենք գտնեինք, որ դրանով գործին կօգնենք, այլ քաղաքական ուժ պետք չէր լինի ստորագրության համար: Պետք է չէ զոհի կերպարով այսօր ավելի վատացնել անազատության մեջ գտնվողներին: Երբ քայլ ենք ձեռնարկում, պետք է հաշվի առնենք, որ քաղաքական դաշտը մեկն է եւ պետք է այդ դաշտում խնդիրը հասունացնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter