Գյումրիում դարձյալ կրակոցներ են հնչել
Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ` փետրվարի 5-ին, երեկոյան ժամը 23.30-ի սահմաններում Գյումրիի կենտրոնական հրապարակում կրակոցներ են հնչել. վիճաբանություն է սկսվել միմյանց հետ հաշիվներ պարզող երկու խմբերի միջև, որն ուղեկցվել է կրակոցներով: Իսկ թե ովքեր են եղել օրվա "հերոսները", մեզ դեռ չի հաջողվել պարզել, պաշտոնական աղբյուրները ևս լռում են:
"Ինչ է կատարվում քաղաքում" Հետքի ԳՅումրիի թղթակցի հարցին ի պատասխան` մարզի քննչական բաժնից պատասխանել են, թե այս տեղեկատվությունը առաջին անգամ լրագրողից են լսում: Սակայն փաստն այն է, որ երեկ Գյումրիի կենտրոնական հրապարակում զինված ոստիկանախմբեր էին կանգնած:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել