HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրահամագործակցությունը հասավ Գյումրի

Մայրաքաղաքում մի շարք քննարկումներ կազմակերպելուց հետո երեկ Եվրամիության կողմից ֆինանսավորվող »Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության» ծրագիրը մանրամասնորեն ներկայացվեց նաև գյումրեցիներին: Եվ քանի որ 17 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսված է շահույթ չհետապնդող, մասնավոր բիզնես չհանդիսացող կազմակերպությունների համար, ուստիև երեկվա հանդիպմանը մեծամասամբ շտապել էին հ/կ-ների ներկայացուցիչներ: «Մաքսիմալ գիտելիքներ ձեռք բերեք, որպեսզի մաքսիմալ ագրեսիվ լինենք` ի փառս մեր երկրի զարգացման»,- մասնակիցներին ոգևորեց Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: Նպատակ ունենալով զարգացման հավասար պայմաններ ապահովել Եվրամիության անդամ հանդիսացող երկրների հասարակական, գիտակրթական, մշակութային ոլորտներում` ծրագիրը նախատեսում է հասարակական կառույցների համատեղ ուժերով միասնական մոդել մշակել ու տեղայնացնել տվյալ երկրում: Թե ինչ դրական արդյունք կտա այն գյումրեցիներին, դժվար է ասել, սակայն եվրաինտեգրում, եվրոպական արժեքների ներմուծում և այսպիսի բառակապակցությունները նրանց մոտ արդեն իսկ զայրույթ է առաջացնում, քանի որ, ըստ նրանց, «դոմիկների մեջ` նախնադարյան մարդու ապրելակերպով, Եվրոպա ենք գովում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter