HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաղաքացիության մասին օրենքի նախագծի քննարկումներ` ԱԺ-ում

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբարերությունների, պետաիրավական, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովների ընդլայնված նիստում քննարկվեցին «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող «Զինապարտության մասին» օրենքում եւ ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին նախագծերը: Ի դեպ, այդ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվել են ԱԺ-ում, սակայն ելնելով քննարկումների անցկացման անհրաժեշտությունից, որոշվել է երկրորդ ընդունումն անցկացնել ավելի ուշ: Նիստին մասնակցում էին պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ, օրենքի ընդունումը պայմանավորված է ԼՂՀ Սահմանադրության պահանջներով, ինչպես նաեւ քաղաքացիության հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: Օրինագծով սահմանվում են ԼՂՀ քաղաքացիություն հասկացությունը, քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման, դադարեցման հիմքերը եւ քաղաքացիության հարցերը կարգավորող մարմինների լիազորությունները: Նախարարը ներկայացրեց նաեւ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք պայմանավորված են երկքաղաքացիների զինապարտության հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախարարի որակմամբ կարեւոր է այն փոփոխությունը, որի համաձայն այլ պետության քաղաքացիություն ընդունած ԼՂՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից` անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Այս եւ այլ հարցերի շուրջ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունները մինչեւ փետրվարի 10-ը կներկայացվեն արդարադատության նախարարություն:: Ամփոփելով քննարկումները, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ օրինագծերի վերաբերյալ բոլոր առաջարկությունները պետք է ելնեն պետական քաղաքականության առաջնահերթություններից եւ մեր իրողություններից, մասնավորապես` վերաբնակեցման հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter