HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500 մլն դոլարի վարկը տրամադրվել է 15 տարով

Ինչպես տեղեկացնում է ֆինանսների նախարարության կայքէջը, «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին»  համաձայնագիր, համաձայն որի ռուսական կողմը  Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով»: Վարկի տրամադրման պայմանների մասին Հետքի հարցմանը նախարարության մամլո գրասենյակից պատասխանեցին, որ կայքում եղած տեղակատվությունից ավելի ոչինչ ասել չեն կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter