HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վ. Բոստանջյան. «Ցանկալի չէ, որ ամեն մի քաղաքական ուժ հակաճգնաժամային ծրագիր ներկայացնի»

ԲՀԿ-ական, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն այսօր հերքեց այն լուրերը, թե ԲՀԿ կայանալիք համրագումարի ժամանակ կուսակցությունը անվստահություն կհայտնի կառավարությանը: «Դա արհեստածին խոսակցություններ են պետությունը չսիրող մարդկանց կողմից, ԲՀԿ-ն երբեք նման մոտեցում չի ունեցել, երկու օրից հետո համագումարն է, երկու օր էլ դիմացեք եւ կտեսնեք, որ դա մամուլի փեշակն է` խոսակցություններ ստեղծելը»,-ասաց Վարդան Բոստանջյանը: Կառավարության ճգնաժամային ծրագիրը բանախոսը համարում է լավ կազմված. «Սակայն միգուցե մենք չկարողանանք այն ամբողջությամբ կատարել` կապված այն ֆինանսական հասույթների հետ, որոնք պահանջում են այդ ծրագրերը»: Հետքի հարցին, թե ինչու ԲՀԿ-ն հակաճգնաժամային ծրագիր չի ներկայացրել եւ դեմ է քվեարկել հարկային բեռի բարձրացմանը, բանախոսը պատասխանեց, որ ցանկալի չէ, որ ամեն մի քաղաքական ուժ ծրագիր ներկայացնի: «ԲՀԿ-ն իր արտահերթ նստաշրջանի ժամանակ դեմ քվեարկեց հարկային փաթեթին, բայց ոչ թե խանգարել ենք գործադիր իշխանությանը, այլ մեր տեսակետը այնպիսինն է, որ հարկային բեռի ավելացումը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ»,-ասաց Վ.Բոստանջյանը: Ռուսաստանի տրամադրած վարկն էլ, ըստ Բոստանջյանի, պետք է ուղղվի հայրենական արտադրության, լեռնաարդյունաբերության, քիմիայի, էներգետիկայի ոլորտներին. «Իսկ վարկի տրամադրման պայմանները կարող են լինել ամենատարբեր, բոլոր պարագաներում չպետք է հպարտ կեցվածք ընդունել, թե մենք առանց պայմանների ենք գործում»: Վ. Բոստանջյանը ասում է, որ մենք փոքր երկիր ենք, գտնվում ենք մեծ շահերի կիզակետում եւ այս պայմաններում լրիվ անկախ երեւալու ցանկությունը անհնարին մի բան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter