HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի

hovh-margaryan3Մի շարք հարցերով մեր գործունեությունը փոխկապակցված է փաստահավաք խմբի աշխատանքների հետ, այն համագործակցությունը, որ պիտի ծավալվի, հնարավորութուն կտա մեզ բացահայտել այն ճշմարտությունը, որը մեզնից սպասում է ոչ միայն Ազգային ժողովը, այլև հասարակությունը: Բացի այդ` մենք, ուսումնասիրելով ամեն ինչ, պետք է ներկայացնենք այնպիսի առաջարկություն, որը հնարավորություն կընձեռի հնարավորինս բացառել մեր երկրում նման ողբերգալի իրադարձություննները»,- ասաց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ըստ նրա` իրենք այժմ սպասում են, որ փաստահավաք խումբը ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնի իրենց եզրակացությունը, որպեսզի իրենք համապաստախան եզրահանգումներ անեն: Հ. Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենք շուտով դիմելու են կառավարություն` երկարացնելու ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ժամկետը: Հ. Մարգարյանի խոսքերով` հանձնաժողովում 2 ժամկետ է այժմ քննարկվում` երկարացում մինչև հունիս կամ սեպտեմբեր: Հովհաննես Մարգարյանի համար հանձնաժողովի աներկբա ձեռքբերումներից է այն, որ հանձնաժողովը աշխատել է բաց և թափանցիկ, չի եղել նիստ, որին մասնակցություն չունենան լրագրողները: Մյուս ձեռքբերումը, պատգամավորի համոզմամբ, այն է, որ հանձնաժողովում ներկայացված են և' խորհրդարանական, և' արտախորհրդարանական ուժեր, և բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի արդյունքում: «Կարևորն այն է, որ հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է, նմանօրինակ իրադաձություն չի եղել, նախադեպ չեղած ուսումնասիրություն ենք իրականացնում, փորձ չունենք, սա դժվար է»,- ասում է պատգամավորը: Անդրադառնալով 225 և 300 հոդվածների փոփոխության համար ընթացող քննարկումներին` Հ. Մարգարյանը կարծիք հայտնեց, որ հիմնական խնդիրը շարադրանքի մեջ է. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում գործում են այսպիսի հոդվածներ, միայն թե պետք է հոդվածները զուտ իրավական տեսակետից ավելի հստակեցվեն: Պատգամավորն ասաց, որ փետրվարի 19-ին հոդվածներում փոփոխությունների նախագիծը կներկայացվի ինչպես Ազգային ժողովի դատին, այնպես էլ Վենետիկյան հանձնաժողովին, որպեսզի նաև նրանց կողմից տրվի գնահատական հոդվածների փոփոխություններին»: Քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության համաձայն` կարելի է դատական նիստ անցկացնել առանց մեղադրյալների ներկայության, եթե նրանք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի նմատմամբ: Հ. Մարգարյանի մեկնաբանությամբ` միջազգային օրենսդրության մեջ կան այսպիսի նորմեր, բայց ՕԵԿ-ը կողմ է, որ դատական պրոցեսն ընթանա բնականոն հունով և մեղադրյալների մասնակցությամբ. «Սա շատ կարևոր է, որպեսզի քննարկվի, թե մեղադրող կողմի ներկայացրած մեղադրանքն ինչքանով է հիմնավոր»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով են մասնակից եղել իրենց գործընկեր-պատգամավորները այդ մարտի 1-ի անկարգություններին, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Դատական գործընթացը հիմա գնում է, երբ մենք դատարանի կողմից կունենանք կոնկրետ վճիռներ, դա հնարավորություն կտա գնահատականներ տալ, թե մեր գործընկերներն ինչքանով են մասնակից եղել այդ անկարգություներին»: Հովհաննես Մարգարյանը, ինչպես և ՕԵԿ-ը, կարծում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, քանի որ նախ` 1643 բանաձևում, ինչպես 1609 և 1620 բանաձևերում, նման ձևակերպում չկա, բացի այդ, ըստ նրա, իրավական ձևակերպմամբ դատարանի կողմից է տրվում նման բնորոշում` մարդը քաղբանտարկյալ է, թե ոչ: «Ինչու իշխանությունները չեն արձագանքում Վրաստանում ձերբակալված ջավախահայերի խնդրին» լրագրողների հարցին ի պատասխան` Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այդ հարցը հավասարաչափ քննարկման առարկա է և առաջիկայում ծավալուն հավասարակշռված կարծիք կհայտնվի ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ կառավարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter