
Կրպակների ապամոնտաժումը շարունակվելու է
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների և տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղկայված են Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում:
Վարձակալության ժամկետները չլրացած, վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:
Գործող պայմանագրերի ժամկետները չեն երկարձգվելու:
Երևան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել