HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը Տիգրան Կարապետյանին չմերժեց, իսկ ՀԱԿ-ին` արգելեց

Երևանի քաղաքապետարանը, քննարկելով «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի փետրվարի 9-ին ներկայացրած իրազեկումը, թույլատրել է փետրվարի 28-ին, ժամը 17:00-ին, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում անցկացնել միջոցառում: Փոխարենը քաղաքապետարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի իրազեկումը` արգելելով մարտի 1-ին Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայի հրապարակում հանրահավաքի, այնուհետև՝ երթի անցկացումը: «Քաղաքապետարանի կողմից կազմակերպչի ներկայացուցչին 11.02.2009 թ. գրությամբ առաջարկվել է իրենց կողմից նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում»,- նշված է քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն օրեր առաջ հայտարարել էր, որ անկախ քաղաքապետարանի թույլտվությունից` Կոնգրեսը հանրահավաք կանցկացնի կա´մ Մատենադարանի մոտ, կա´մ էլ Հյուսիսային պողոտայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter