Դատախազները հուշագիր ստորագրեցին
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազների` Աղվան Հովսեփյանի եւ Յուրի Չայկայի առանձնազրույցը:
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին 22.09.06թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեությանը, ինչպես նաեւ՝ այդ թվում կոնկրետ քրեական գործերի շրջանակներում մեղադրյալների հանձնմանն ու իրավական օգնություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
Այսօր ստորագրվեց նոր հուշագիր` 2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին:
Հուշագրի համաձայն՝ 2009-2011թթ կողմերի համագործակցության առաջնային ուղղություններ են լինելու կոռուպցիայի կանխարգելումը, պայքարը ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առևտրի, զենքերի,թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և նրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ, միջազգային պայմանագրերի կատարումը հանձնման, քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով եկամուտների հայտնաբերման, առգրավման, բաժանման և բռնագրավման հարցերը:
Աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ընդունեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգասյանը: Յուրի Չայկայի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն,-հայտնում է ՀՀ դատախազության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել