Շառլ Ազնավուրը Հայաստանի դեսպան
Շառլ Ազնավուրն ընդունել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան լինելու Հայաստանի իշխանությունների առաջարկը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ինձ առաջարկում է իր դեսպանը լինել: Սկզբում մի քիչ վարանեցի, մտածում էի հեշտ գործ չէ, բայց հետո քիչ-քիչ սկսեցի մտածել, որ ի վերջո այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, պիտի պարտադիր լինի մեզ բոլորիս համար: Եւ ես ընդունեցի ինձ արված առաջարկը հաճույքով, ուրախությամբ եւ վերջապես պատվի խոր զգացումով»,- ասել է Շ.Ազնավուրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել