HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մովսես Հակոբյան. «Որոշել ենք առաջնային գծում տիրող իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես կա»

0508-m_hakobyan-s«Հետքի» խնդրանքով ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտնանտ Մովսես Հակոբյանն անդրադառնում է վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին: - Չէի ասի, որ դա նոր երևույթ է, քանի որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել և խախտվում է պարբերաբար` ամեն օր: Մի իրողություն, որն իմ խորին համոզմամբ պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. նախ` պաշտոնական Բաքուն անընդհատ փորձում է այդ կերպ ստեղծել տարածաշրջանային լարվածության տպավորություն, երկրորդ` սադրիչ ապատեղեկատվությունների միջոցով իր կատարածը վերագրել ղարաբաղյան կողմին և դրանով իսկ հանրության տեսադաշտում հայկական զինուժը ներկայացնել նախահարձակի դերում: Ահա հենց այս ոչ կառուցողական քարոզչությանը հակազդելու նպատակով վերջին շրջանում մենք որոշել ենք առաջնային գծում տիրող իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես որ կա: Իսկ դա, հավատացեք, ամենևին չի խոսում ադրբեջանական կողմի «խաղաղասիրական» հակումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter