HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ. «Փետրվարի 19-ին լրացավ 2008թ. նախագահական խայտառակ ընտրությունների մեկ տարին: Մեկ տարի առաջ այդ օրը բռնատիրություն հաստատած վարչախումբն ամբողջությամբ ցուցադրեց իր հակաժողովրդավարական բնույթն ու ավազակապետական դեմքը: Նա գործի դրվեց ոչ միայն ընտրախախտումների իշխանական ողջ զինանոցը, այլեւ բացահայտեց իր կրիմինալ դեմքը, Հայաստանում կատարվեց իշխանության բռնազավթում: Այդ օրվա առիթով ՀԱԿ երիտասարդական կազմակերպությունների մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընտրակեղծիքների դարբնոցի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովրի շենքի մոտ: Նշանակված ժամից շատ առաջ, սակայն, ոստիկանական հոծ շղթաները, թվաքանակով եռակի ավելի ցուցարարներից, փակել էին փողոցի երկու մուտքերը: Առանց որեւէ բացատրության եւ որեւէ օրենքի վկայակոչման, նրանք ցրել են ցույցի մասնակիցներին: Դա վկայություն է այն բանի, որ վարչախումբը հաստատում է մեկ տարի առաջ կատարած ահավոր կեղծիքը եւ ինքը եւս սարսափում է այդ օրը որեւէ կերպ հասարակությանը հիշեցնելուց: Ինչպես միշտ նման դեպքերում, իրենց լկտի պահվածքով առանձնանում էին բարձրաստիճան ոստիկաններ Աղասի Կիրակոսյանը, Ռոբերտ Մելքոնյանը, Վալերի Օսիպյանը: Այս իրավապահ-օրինախախտները պետք է իմանան, որ վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջեւ: Մենք դատապարտում ենք ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք սահմանափակում են քաղաքացիների տարրական սահմանադրական իրավունքները: Հայաստանի ներքաղաքական կյանքը բնականոն հունի մեջ կմտնի միայն կատարված ապօրինությունների հետեւանքների վերացմամբ, արտահերթ եւ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter