
Կարեն Անդրեասյանին մտահոգել է կրպակների ապամոնտաժման գործընթացը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Կարեն Անդրեասյանը մտահոգված է Երեւանում կրպակների ապամոնտաժման գործընթացով, եւ ներկայումս գրասենյակը ուսումնասիրում է դրա օրինականությունը՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան իրավասու մարմիններից եւ խնդրին առնչվող անձանցից:
Այսօր Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, ահազանգ ստանալով, եղել են Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում՝ կրպակների ապամոնտաժման վայրում, եւ դեպքի մանրամասները զեկուցել են Պաշտպանին: Խնդրի վերաբերյալ իր գնահատականները Պաշտպանը կներկայացնի օգոստոսի 16-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել