HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ջավախքում դաշնակցականներ չկա՞ն

Այսօր Ուրբաթ ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հետքը Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանից փորձեց ճշտել` արդյոք Ախալցխայում ձերբակալված երկու հայ հասարակական գործիչներ Սարգիս Հակոբջանյանը և Գրիգոր Մինասյանը «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամներ են: «Դաշնակցություն կուսակցության անդամներ ընդհանրապես չկան Ջավախքում, այդ երկուսն էլ դաշնակցության անդամներ չեն, մեզ համար հարցն այն չէ, թե իրենք Դաշնակցության անդամ են կամ անդամ չեն, չէ, չկա Դաշնակցության կառույց այնտեղ, բայց մեր հարցն այն է, որ սա ճնշման մի միջոց է, վախ ազդելու մտադրություն ունի հատկապես ջավախահայերի շրջանակներում` փորձելով իրենց պայքարի ուղուց շեղելու, հունից հանելու, որպեսզի նոր առիթ ու նոր պատրվակ տրվի իրենց այլ քայլերի դիմելու: Նույն ձևի քայլերի նրանք դիմեցին նախքան օգոստոսյան պատերազմը սկսելը, տղաները, որոնց գտան և ձերբակալեցին, կարող էին քանի ամիս առաջ լինել հենց նույն Ջավախքում: Հիմա, երբ նրանց մոտ ընդդիմությունը ակտիվանում է, նախագահի հրաժարական է պահանջում, իշխանության կողմնակիցներն անցնում են ընդդիմության կողմը, իշխանությունները, ըստ երևույթին, ուշադրությունից շեղելու մի խաղ են սարքել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter