HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն պատրաստվում են մայիսի 9-ին

Ղարաբաղում արդեն սկսում են նախապատրաստվել ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Երեկ կառավարության նիստում հաստատվեց տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի կազմը, որը կգլխավորի ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ինչպես նաեւ միջոցառումների ծրագիրը: Ծրագրի համաձայն, միջոցառումները կմեկնարկեն մայիսի 5-ին. տոնական բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն հանրապետության շրջաններում, ՊԲ զորամասերում, հիմնարկ-ձեռնարկություններում եւ ուսումնական հաստատություններում: Ինչպես ամեն տարի, մայիսի 9-ին տոնական համերգ տեղի կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որն էլ կեզրափակվի տոնական հրավառությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter