Քրեական գործ` Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավարի նկատմամբ
Քաշաթաղի շրջանում նախկինում կատարված չարաշահումների եւ խախտումների վերաբերյալ մամուլում բազմիցս է խոսվել: Այդ մասին, բնականաբար, խոսում են նաեւ այնտեղի բնակիչները, որոնք այս կամ այն հանգամանքների բերումով առնչվել են դրանց հետ:
Մի քանի անգամ խոսվել է նաեւ այն մասին, որ վարչակազմի նախկին ղեկավարների վարած քաղաքականության արդյունքում ոմանք հեռացել են շրջանից, բայց կարծես թե այդ ամենի «հեղինակներն» անպատիժ էին մնում, միայն վերջերս սկսվեցին լուրեր պտտվել, որ վարչակազմի նախկին երկու ղեկավարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մենք փորձեցինք այդ առնչությամբ տեղեկություններ իմանալ ԼՂՀ Գլխավոր դատախազությունից:
Դատախազության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ 2007թ. հոկտեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանը պաշտոնական լիազորություններն անցնելու միջոցով որոշում է կայացրել վարչակազմի հաշվեկշռում գտնվող տեխնիկական միջոցները եւ ապրանքանյութական արժեքները օտարելու մասին: Սույն փաստի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից քրեական գործ է հարուցվել, տարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել