HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Քաղաքապետի ընտրություններին Դաշնակցությունը կմասնակցի սեփական թեկնածուով

03_03-a_nranyanՄայիսին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցելու է սեփական ցանկով: Այս մասին Մամուլի ազգային ակումբում այսօր ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: «Ցանկը դեռ ճշտված չէ, ցանկի առաջին համարն էլ ճշտված չէ, մենք հիմա աշխատում ենք նախընտրական ծրագրի վրա»: Ըստ պատգամավոր Նռանյանի՝ ծրագրում ընդգրկելու են մայրաքաղաքի առջեւ ծառացած հիմնական խնդիրները եւ մատնանշելու են լուծումներ. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ քննարկման հիմնական թեմա էր դարձել մեր նախընտրական ծրագիրը: Հաճախ մեր ներկայացրած ծրագրերը, գաղափարները դառնում են այլ քաղաքական  ուժերի սեփականությունը, բայց մենք դրանից միայն ուրախանում ենք, որ դրանք հասարակության սեփականությունն են դառնում»: Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, ծրագրում անդրադառնալու են բնապահպանական, շինարարական, տրանսպորտային, աղբահանության  եւ այլ խնդիրների: Արա Նռանյանը կարծում է, որ քաղաքում ընտրությունները կեղծելը դժվար է. «Քաղաքի բնակչությունը քաղաքականապես ավելի ակտիվ է, այստեղ են գործում լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունների զգալի մասը: Ես կարծում եմ, որ վերահսկողությունը շատ ավելի ուժեղ է լինելու, քաղաքի ընտրությունները պետք է որ լինեն ավելի թափանցիկ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter