Արժույթի միջազգային հիմնադրամի պատասխանները փոխարժեքի ճշգրտման վերաբերյալ հարցերին
Ի՞նչ կարծիքի է ԱՄՀ-ը ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարված փոխարժեքի ճշգրտման վերաբերյալ:
ԱՄՀ-ը լիովին սատարում է փոխարժեքի լողացող ռեժիմի վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը: Վերջին օրերի և շաբաթների ընթացքում ՀՀ ԿԲ ստիպված է եղել համարյա ամեն օր մեծ քանակի դոլար վաճառել` փորձելով մեկ դոլարի դիմաց դրամի փոխարժեքը պահել կայուն` շուրջ 305 դրամ: Այսպիսի քաղաքականության անկայունությունն ապացուցվել է: Ավելին, չափազանց ուժեղ դրամի պահպանումը վատ է Հայաստանի տնտեսության համար: Ավելի թույլ, ավելի էժան դրամը կօգնի Հայաստանի արտահանումն ավելի գրավիչ դարձնել:
Ինչու՞ է լողացող փոխարժեքն անհրաժեշտ: Ինչու՞ պարզապես անցում չկատարել նոր, արժեզրկված, ֆիքսված փոխարժեքի:
Տարիներ շարունակ ԱՄՀ-ը այն կարծիքին է եղել, որ լողացող փոխարժեքի ռեժիմը Հայաստանի տնտեսության համար լավագույն ընտրությունն է, քանի որ Հայաստանը փոքր, բաց տնտեսություն է` կախված աշխարհի մնացած մասերում կատարվող իրադարձություններից: Ֆիքսված փոխարժեքի հետ կապված խնդիրն այն է, որ ցանկացած կենտրոնական բանկի համար շատ դժվար խնդիր է փոխարժեքի օպտիմալ մակարդակն ընտրել, և իրականում օպտիմալ մակարդակը մշտապես փոփոխվում է` պայմանավորված միջազգային գներով, առևտրի գծով գործընկեր պետությունների տնտեսություններում կատարվող իրադարձություններով և այլն: Եթե փոխարժեքը ֆիքսվում է այնպիսի մակարդակում, որը չափազանց ուժեղ է, ինչպես մեր կարծիքով վերջերս տեղի էր ունենում Հայաստանում, դա նշանակում է, որ Հայաստանի արտահանումը դառնում է չափազանց թանկ, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսական աճի վրա և կարող է հանգեցնել աշխատատեղերի կորստի և աղքատության աճի:
Մյուս կողմից, եթե փոխարժեքը ֆիքսվի չափազանց թույլ մակարդակում, դա կնշանակի, որ տնտեսության «գերտաքացում» կարող է լինել, ինչը կարող է հանգեցնել բարձր գնաճի: Հետևաբար, լավագույն տարբերակը թույլ տալն է, որ փոխարժեքը լողա, և ցանկացած պահի շուկան որոշի օպտիմալ մակարդակը:
Ինչու ՞էր փոխարժեքը նախկինում արժևորվում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում, Հայաստան արտարժույթի մեծ ներհոսք կար, հիմնականում դոլարային (դրամական փոխանցումների, օտարերկրյա ուղղակի ներդրումների, արտահանման և օտարերկրյա աջակցություն): Ակնկալվող արժևորումը նաև հանգեցրել է ապադոլարացման` էլ ավելի ավելացնելով դոլարի առաջարկը: Դոլարի առաջարկի ավելացումը նշանակում էր, որ դոլարի գինը նվազում էր, ինչի հետևանքով էլ դրամը դոլարի նկատմամբ նախկինում արժևորվում էր:
Ինչու՞ է անհրաժեշտ, որ փոխարժեքն այժմ արժեզրկվի:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով զգալի նվազել է արտարժույթի ներհոսքը Հայաստան: Մասնավորապես.
- Արտահանման գները էապես նվազել են (պղնձի և մոլիբդենի գները կորցրել են իրենց արժեքի շուրջ 2/3-ը)` հանգեցնելով արտահանողների համար արտահանման եկամուտների նվազման:
- Հայաստանի արտահանման նկատմամբ համաշխարհային պահանջարկը նվազել է, ինչն արտահանման եկամուտների հետագա նվազում է նշականում:
- Ռուսաստանի տնտեսության առջև լուրջ խնդիրներ են ծառացել, ինչը Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների (դրամական փոխանցումներ), ինչպես նաև Ռուսաստանից օտարերկյա ուղղակի ներդրումների նվազում է ենթադրում:
Ավելի հակիրճ` ներկայում շատ ավելի քիչ դոլար է Հայաստան գալիս, քան նախկինում: Այժմ, երբ ՀՀ ԿԲ-ը որոշել է թույլ տալ, որ փոխարժեքը լողա և շուկան որոշի դրամի հավասարակշիռ մակարդակը, ավելի քիչ դոլարը նշանակում է, որ դոլարի գինը պետք է բարձրանա, իսկ դրամը` արժեզրկվի:
Որքա՞ն կարժեզրկվի դրամը:
Ոչ ՀՀ ԿԲ-ը, ոչ էլ ԱՄՀ-ը չեն կարող Ձեզ ճշգրիտ ասել, թե որքան կարժեզրկվի դրամը, քանի որ լողացող փոխարժեքի ռեժիմի ներքո շուկան կորոշի դրամի օպտիմալ մակարդակը, և այն պայմանավորված է տնտեսությունում դրամի և դոլարի նկատմամբ ընդհանուր պահանջարկով:
Սակայն մենք փորձել ենք գնահատել դրամի փոխարժեքի, այսպես կոչված, հավասարակշիռ մակարդակը և այդ գնահատականների հիման վրա մենք ակնկալում ենք, որ դրամը կարժեզրկվի մոտավորապես 20-ից 30 տոկոսով:
Մենք փաստորեն հավասարակշիռ փոխարժեքը գնահատելու համար երեք տարբեր մոդել ենք կիրառել և յուրաքանչյուր մոդել նույն արդյունքն է տվել, այն է` որ դրամը ներկայում գերագնահատված է 20-ից 30 տոկոսով (տե’ս գծապատկերը): Մենք շուտով մեր կայքէջում կհրապարակենք մի փաստաթուղթ, որտեղ կբացատրենք այս հաշվարկների հիմքում ընկած հանգամանքները:
ՀՀ ԿԲ նույնպես իրականացրել է նմանատիպ գնահատականներ, որոնք գտնվում են միևնույն միջակայքում (գնահատականները տեղադրված են ՀՀ ԿԲ կայքէջում):
Նկատենք, որ Հայաստանը միայն հասնում է տարածաշրջանի մյուս երկրներին. Բելառուսը և Ղազախստանը երկուսն էլ վերջերս իրենց արժույթները արժեզրկել են 20 տոկոսով, իսկ Վրաստանը` 11 տոկոսով:
Ամենալուրջ ազդեցությունը կրել է Ռուսաստանի տնտեսությունը` պայմանավորված նավթի գների զգալի նվազմամբ, ինչի հետևանքով ռուբլին աստիճանաբար կորցրել է իր արժեքի 35 տոկոսը:
Հայաստանի պարագայում ակնկալում ենք, որ արժեզրկումը կլինի ավելի ցածր, քան Ռուսաստանում, սակայն ավելի բարձր, քան Վրաստանում: Հավանաբար այն նման կլինի Բելառուսին և Ղազախստանին: Սակայն, այս պահից սկսած` ցանկացած օրվա դրամի նոր փոխարժեքը կորոշվի արտարժույթի շուկայի միջոցով:
Արդյո՞ք Կենտրոնական բանկը շարունակելու է միջամտել, եթե այո` ե՞րբ:
Իշխանությունների ծրագիրը թույլ կտա որոշ, սակայն շատ սահմանափակ միջամտություններ Կենտրոնական բանկի կողմից: Փաստը, որ Կենտրոնական բանկը որոշել է վերադառնալ լողացող փոխարժեքի, չի նշանակում, որ ԿԲ-ն ընդհանրապես չի միջամտի: Մեր առաջարկությունը Հայաստանին այն է, որ կենտրոնական բանկի միջամտությունները կիրառվեն միայն փոխարժեքի չափազանց տատանողականությունը մեղմելու նպատակով (այսինքն, օրական կտրվածքով մեծ փոփոխություններից խուսափելու համար) և չնպատակադրի փոխարժեքի կոնկրետ մակարդակ կամ կոնկրետ հետագիծ: Իմիջիայլոց, ԿԲ-ը կարող է այս սահմանափակ միջամտություններն օգտագործել նաև արտարժույթ գնելու և ոչ միայն վաճառելու համար:
Ի՞նչ կանեք Դուք (կամ ԿԲ-ը), եթե փոխարժեքը գերարժեզրկվի:
Մեզ չի մտահոգում ժամանակավոր «գերարժեզրկումը»: Ըստ էության, փոխարժեքների գերարժեզրկումը, այսինքն` սպասվող հավասարակշռության մակարդակից ժամանակավորապես ավելի բարձր մակարդակի հասնելը, բավականին նորմալ երևույթ է: Ուստի հնարավոր է, որ սկզբում բավականին մեծ արժեզրկում արձանագրվի, որին կհաջորդի որոշ արժևորում: Այդ դեպքում հնարավոր է, որ ԿԲ-ի միջամտության կարիքը չլինի, քանի որ փոխարժեքի բավարար գերարժեզրկման դեպքում մարդիկ կսկսեն այս հնարավորությունն օգտագործել իրենց դոլարներն առավել լավ փոխարժեքով վաճառելու նպատակով, իսկ դրա արդյունքում փոխարժեքը կիջնի` վերադառնալով իր հավասարակշռության մակարդակին:
Կա՞, արդյոք, բանկերի ձախողման վտանգ: Բանկերից մեր փողը հանե՞նք:
Պատճառ չկա, որի համար հայաստանցիները պետք է իրենց փողը բանկերից հանեն: Ըստ էության բանկային համակարգը շատ իրացվելի է, շատ լավ կապիտալացված և այս արժեզրկմանը լավ պատրաստված: Մասնավորապես բանկերի իրացվելի ակտիվների հարաբերակցությունն ընդհանուր կարճաժամկետ պարտավորություններին 100 տոկոսից բարձր է, իսկ բանկերի կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը` զգալի բարձր է ՀՀ ԿԲ-ի սահմանած 12 տոկոսի պահանջից (2008թ. վերջի դրությամբ այն կազմել է 27.5 տոկոս): Բացի այդ, Հայաստանում առկա է ավանդների պաշտպանության լավ համակարգ: Եվ ի վերջո, ԿԲ-ը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ավելի շատ գումար ներարկել բանկային համակարգ:
Ինչու՞ է անհրաժեշտ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել:
Տոկոսադրույքների ժամանակավոր բարձրացումը մի քանի պատճառով է անհրաժեշտ: Նախ` այն կօգնի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնել` բանկերում իրենց փողը պահելու համար հայաստանցիներին արժանին հատուցելով: Երկրորդ, այն կարող է օգնել գնաճային ճնշումների զսպմանը, որոնք հնարավոր է առաջանան արժեզրկման արդյունքում և այն ազդանշան է հաղորդում, որ Կենտրոնական բանկը շարունակում է լրջորեն վերաբերել գնաճին: Ի վերջո, այն կօգնի սպեկուլյատիվ վարքագիծ որդեգրելու համար բանկերի խթանների նվազեցմանը, քանի որ Կենտրոնական բանկից դրամ փոխառելն ավելի կթանկանա:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել