«ԱԼՌՕՍԱ»-ը Հայաստանին մեծածավալ վարկ է առաջարկել
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ընկերության՝ «ԱԼՌՕՍԱ»-ի նախագահ Սերգեյ Վիբորնովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առաջատար այդ ընկերության հետ համագործակցության հետագա ընթացքին, ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին աջակցության հնարավորությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
«ԱԼՌՕՍԱ» ընկերության նախագահը Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման առաջարկություն է ներկայացրել, ինչը հնարավորություն կտա «ԱԼՌՕՍԱ»-ից ալմաստի հումք ձեռք բերել և դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովել անհրաժեշտ հումքով։ Կողմերը պայմանավորվել են փոխշահավետ այդ վարկի պայմանները լրացուցիչ քննարկել՝ և՛ վարկատուի, և՛ վարկառուի դեպքում դիտարկելով բոլոր ռիսկերը՝ նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետագա հնարավոր դրսևորումներն ու ազդեցությունը տնտեսության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել