HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ճարտարապետական եւ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված մի շարք հարցեր: Նախագահը գոհունակություն է հայտնել օդանավակայանի վերագործարկման առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ նույն տեմպերով պետք է իրականացնել նաեւ երկրորդ փուլը եւ սահմանված ժամկետում սկսել ու ավարտին հասցնել միջազգային չափանիշներին համապատասխան ուղեւորային համալիրի կառուցումը: Հատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման խնդրին: Նախագահը նշել է, որ այսուհետ եւս ԼՂՀ իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն Արցախի համար ռազմավարական կարեւորություն ունեցող այս նախագծի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter