HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Հարությունյանը կառավարությունից կտեղափոխվի նախագահական

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը շուտով կառավարությունից կտեղափոխվի նախագահական` ավելի բարձր պաշտոնի: Իսկ վարչապետի մամլո քարտուղար Դիանա Մնացականյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մերի Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ մամուլում հայտնված լուրերը, իբր` իրեն և Դիանա Մնացականյանին աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն է ազատել աշխատանքից, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախ` Դավիթ Սարգսյանը նման լիազորություններ չունի, հետո էլ` Դիանա Մնացականյանը երեկ ինքն է հեռանալու դիմում ներկայացրել և վերադառնում է իր նախկին աշխատանքին, որը իրեն ավելի հոգեհարազատ է: «Ես դեռ աշխատում եմ, ազատված չեմ, բայց դա ոչ թե ազատում է լինելու, այլ օրերս կտեղափոխվեմ նախագահական աշխատակազմ` ավելի բարձր աշխատանքի: Վարչապետի մամուլի քարտուղարին չի կարող աշխատակազմի ղեկավարը ազատել կամ նշանակել, աշխատակազմի վարչության պետին նշանակում և ազատում է ևս վարչապետը, Դավիթ Սարգսյանը որևէ ֆունկցիա չունի` մեզ ազատելու կամ նշանակելու»,-պարզաբանեց Մերի Հարությունյանը: Մերի Հարությունյանը արդեն ընդունել է աշխատանքի առաջարկը, բայց թե կոնկրետ ինչ առաջարկ է, նա դեռ չցանկացավ մանրամասնել. «Առաջիկայում փաստաթղթային ձևով դուք ամեն ինչ կիմանաք»,-ասաց Մերի Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter