HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Օմբուդսմենը խոսեց 2008թ խնդիրների մասին

12_12-a_harutyunyan«90-ից ավելի դեպք ենք գրանցել, երբ ընդդիմությունը դիմել է հանրահավաք անցկացնելու, բայց թույլտվություն չի ստացել, բայց այն դեպքերը, երբ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել, ընթացել է խաղաղ, հանգիստ, ինչը կասկածի տակ է դնում, թե ինչու ի սկզբանե դրանք արգելվում էին»,-ասել է Մարդու իրավունքների պաշտպան  Արմեն Հարությունյանը` ներկայացնելով իր տարեկան զեկույցի երկրորդ մասը` 2008թ խնդիրները: 2008 թ. տարեկան զեկույցում օմբուդսմենը  անդրադարձել է խոսքի ազատության և լրագրողների անվտանգության խնդրին. «Մեզ համար  միանշանակ է  «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանի դեպքը, երբ բոլորը տեսան, թե ինչպես է  ոստիկանը  նրան հարվածում, բայց այդպես էլ որեւէ արձագանք չեղավ, այդ կադրերը ամբողջ հանրապետությունը տեսավ»։ Որպես օրենքի տարբերակված մոտեցման օրինակ Ա. Հարությունյանը մատնանշեց  Գյումրիի «ԳԱԼԱ» և «Բջնի» ընկերությունների օրինակները. «Մենք  չենք խորանում, թե օրենքի տեսակետից պրոբլեմներ կային, թե չկային: Զարմանալի է, որ ինչ-որ մի ժամանակից են սկսում այդ օրենքի հետ պրոբլեմները: Հարց է առաջանում «Բջնիի» դեպքում, թե ինչու պարզվեց, որ միայն այս ընկերությունն օրենքի հետ պրոբլեմներ ունի, օրենքը պետք է տարբերակված չգործի»: Մյուս խնդիրն էլ վերաբերում է սեփականության օտարման անօրինական քայլերին. «100-ից ավել բողոքներ ունենք, որ մարդկանց բնակարանները գնահատում են   կադաստրային գներից ավելի ցածր»: Ա. Հարությունյանը նշում է, որ 7 տարվա ընթացքում սեփականության իրավունքով քաղաքացի դատարանում գործ չի շահել, սակայն Ստրասբուրգի դատարան դիմելուց հետո արդարությունը վերականգնվել է: Խնդիրներից մեկն էլ վերաբերում է աշխատանքային խնդիրներին. «Օրինակ՝ «Ժամանակ Երեւան» օրաթերթի լրագրողին ազատել են Գլաձոր համալսարանից հիմնավորումով, թե նա չի համապատասխանում դասախոսի կոչմանը, բայց նա երկար տարիներ աշխատել է այդտեղ»: Պաշտպանը խոսեց նաեւ շրջակա միջավայրի մասին. «Երեւան քաղաքը վերածվում է կիսաանապատի, պետք է իշխանության համապատասխան օղակները մտահոգվեն խնդրով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter