HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բուհերի կաշառակերները

11_03-kasharaker_dasaxosner«Միասին» երիտասարդական շարժումը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երեւանի մի շարք բուհերում: Համալսարանին կից  շենքերի պատերին  թերթիկներ են ամրացված տարբեր բուհերի  դասախոսների անուն ազգանունով, զբաղեցրած պաշտոնով եւ լուսանկարով, որի վրա կարմիր տառերով գրված է. «ԿԱՇԱՌԱԿԵՐ»: Այդ շաքում նշված անուններից են. Մարտիրոս Պետրոսյան (ՀՊՏՀ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր), Այվազյան Նորիկ (ԵՊՀ Սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ), Բաբայան Սերգեյ (ԵՊԼՀ ՕԼՖ փոխդեկան), Թասլաքյան Առաքել (ԵՊՀ ֆիզ-մաթ գիտ. թեկնածու, դոցենտ), Գրիգորյան Սերգեյ (ԵՊՀ Անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ), Այվազյան Վարդան (Իրավաբանական գիտ. թեկնածու), Պողոսյան Արայիկ (ՀՊՏՀ մաթեմատիկայի ամբիոն), Հակոբջանյան Հրաչյա (ԵՊԼՀ լեզվաբանության ամբիոն), Փոլադյան Հրաչյա (ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս), Ավագյան Մկրտիչ (ԵՊԼՀ պրոռեկտոր), Սարգսյան Հայկ (ԵՊՀ տնտեսագիտության ֆակ. դեկան), Ղարիբյան Գրիգոր (ԵՊՀ տնտես. ֆակ. ամբիոնի վարիչ), Մարզպանյան Հարություն (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան), Աբրահամյան Սամվել (ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրություն): 11_03-kasharakernerԲացի պատերին փակցնելուց, թերթիկների մեծ քանակություն թափված էր հարակից այգիների ճանապարհներին: Թերթիկների վրա նշված է, որ անունները շարքում ներառվել են ըստ ուսանողների շրջանում անցկացված հարցումների եւ «Միասին» շարժման էլ. փոստին ուղարկված նամակների: «Միասին» շարժման կայքէջում նշվում է. «Ծրագրի նպատակն է բուհերի ուսանողության ուժերով վեր հանել բուհերում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երևույթները եւ հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաեւ ուսանողների եւ բուհերի աշխատակիցների անունները»: Կազմակերպիչները  կոչ են անում բոլոր ուսանողներին միանալ իրենց պայքարին և աջակցել կոռուպցիան, կաշառակերությունը եւ մյուս անօրինական երևույթները բուհերից արմատախիլ անելու գործին: «Եկել է ժամանակը, որ ուսանողներն իրենք զբաղվեն իրենց բուհերում օրինականության հաստատման գործով: Կրթական համակարգում գործող կոռուպցիան նպաստում է մյուս բոլոր համակարգերում դրա ձևավորմանը այն պարզ պատճառով, որ մեր կրթական համակարգն արտադրում է կոռումպացված կադրեր այլ համակարգերի համար: Հետեւաբար, բուհական կոռուպցիայի դեմ պայքարն է այս պահին կարեւորագույնը»,- գրված է շարժման կայքէջում: Փորձեցինք ուսանողներից իմանալ նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքը: Շատերը խուսափեցին պատասխանելուց, իսկ նրանք, ովքեր խոսեցին, հրաժարվեցին նշել իրենց անունները: «Նախաձեռնություն մասին միայն լավը կասեմ, գոհ եմ, որովհետեւ ճիշտ է: Գտնում եմ, որ հետեւողական լինեն,  նախաձեռնությունը օգուտ կտա: Ինձ հետ չի պատահել նման դեպք, բայց լսել եմ  նման դեպքերի մասին»,-ասում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մի ուսանող: «Շատ էլ լավ են արել, դրանց էդ քիչ ա»,-ասաց մեկ ուրիշ ուսանող: «Շատ սխալ բան է, ես չեմ ողջունում նման անշնորհքությունը»,- ասաց մի  ուսանողուհի: Դասախոսներից մեկն էլ ասաց, որ նախաձեռնությանը կողմ է, դեմ է անցկացման ձեւին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter