HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«GEOPROMINING»-ը պետական հիմնարկներին եւ մասնավոր ընկերություններին ներգրավել է անօրինական գործընթացի մեջ

Ինչպես «ԷկոԼուր»-ին պարզ դարձավ, «GeoProMining» ընկերության գրիֆով լույս է տեսել 123 էջանոց մի փաստաթուղթ` «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» անունով: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է Սոտքում արդյունահանող ձեռնարկության՝ (որի մեջ մտնում են ֆաբրիկան, ցիանիդների եւ թունաքիմիկատների  պահեստը, ինչպես նաեւ պոչամբարը)  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը: Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտություն անցկացնելու համար: Բնապահպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր չէ աջակցել այդ նախագիծը, քանի որ այն իրենից մեծ վտանգ է ներկայացնում Սեւանա լճի համար եւ հակասում է «Սեւանի մասին» ՀՀ օրենքին («ԷկոԼուր»` խոսքը Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության արգելքի մասին է): Սակայն, այժմ բնապահպանության նախարարությունը, ինչպես նաեւ պետական այլ կառույցներ, հանդես է եկել որպես այս նախագծի խորհրդատու: Այսպես, փաստաթղթի նախաբանում նշված է. «ՀՀ ԳԱԱ Երկրաբանության, էկոնոսֆերային հետազոտությունների, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտների կողմից  հայտնաբերված եւ ներկայացված են բնական եւ տեխնոգեն ռիսկերը….Աշխատանքը հիմնված է վերը նշված ինստիտուտների, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների  նախարարությունների, Անշարժ գույքի պետական  կադաստրի, «ՀայՀիդրոԷներգոՆախագիծ» ՓԲԸ-ի, «Գենարգ» ԲԲԸ-ի, ինչպես նաեւ «Epoch Recourses» Ltd-ի, «Golder Associates»-ի, «Fraser Alexander»-ի հետ խորհրդատվության եւ համաձայնացվածության վրա»: «ԷկոԼուր»-ը www.ecolur.org տեղեկատվական կայքի միջոցով շարունակելու է Սոտքում ոսկու արդյունահանման ձեռնարկության կառուցման նախագծի մոնիտորինգը: «ԷկոԼուր»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter