Հայաստան - Թուրքիա ՀԿ-ների Ֆորում Երեւանում
Շաբաթ օրը, մարտի 14-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ՀԿ-ների ֆորումի բացման արարողությունը։ Ֆորումին կմասնակցեն տարբեր բնագավառներում աշխատող ՀԿ-ների 30 ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Թուրքիայից։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆորումի նպատակն է երկխոսություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի ՀԿ-ների միջև, ինչպես նաև զարգացնել երկու երկրների ՀԿ-ների հնարավորությունները՝ տարածաշրջանում ընդհանուր խնդիրների կարգավորման վերաբերյալ ռազմավարություններին ներգործելու համար։
Քննարկման հիմնական թեմաները կլինեն. գենդեր, երիտասադրություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, շրջակա միջավայր։
Ֆորումի ընթացքում կքննարկվեն նաև տարբեր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, և կմշակվեն ռազմավարություններ՝ համագործակցությունը զարգացնելու և ընդհանուր ծրագրեր մշակելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել