Ընտրություններ Փաստաբանների պալատի ղեկավար մարմիններում
Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Փաստաբանների պալատի տարեկան ժողովը, որի ժամանակ ընտրվել են նաեւ պալատի ղեկավար մարմինները: Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է ընտրվել փաստաբան Մասիս Ղազանչյանը` 4 տարի ժամանակով:
Պալատի խորհրդի 11 անդամներից վերընտրվել են 6-ը` Արա Զոհրաբյան, Հայկ Ալումյան, Մելանյա Առուստամյան, Նիկոլայ Բաղդասարյան, Նիկոլայ Հակոբյան, Հայաստան Ստեփանյան: Խորհուրդը համալրվել է եւս 5 փաստաբաններով, որոնք առաջին անգամ են ընդգրկվում պալատի կառույցներում` Կարեն Մեժլումյան, Հրայր Ղուկասյան, Կարինե Խաչատրյան, Սուսաննա Մխիթարյան եւ Սիմոն Բաբայան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել