HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռելսերից դուրս է եկել ոսկու հանքաքարով բեռնված յոթ վագոն

Հրազդան-Սոլակ երկաթուղային հատվածում երեկ ժամը 23:40-ի սահմաններում ռելսերից դուրս է եկել ոսկու հանքաքարով բեռնված յոթ վագոն: Այս մասին տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղու մամլո ծառայությունը։ «Բեռնափոխադրումների ծառայության ներկայացուցիչների վկայությամբ՝ վագոնները ռելսերից դուրս են եկել այդ հատվածում ուղու անսարքության պատճառով։ Այժմ ընթանում են վերականգնողական աշխատանքներ», - նշված է հաղորդագրության մեջ։ Այժմ այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է։ Բայց ենթադրվում է, որ այն կվերականգնվի երկու օրվա ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter