HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կհամագործակցեն վստահված անձանց եւ դիտորդների հարցում

«Ժառանգությունը միշտ էլ պայքարել է ընտրողների ձայների համար, որպեսզի դրանք չկեղծվեն, եւ շարունակելու է դա անել անկախ ամեն ինչից, անկախ ցանկացած որոշումից»,-այսօր Հայելի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Լրագրողների հարցին ի պատասխան` մամլո խոսնակը կարեւորեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունը վստահված անձանց եւ դիտորդների հարցում. «Եթե մենք տեսնենք, որ մեր ունեցած հանձնաժողովի տեղերի համար պատրաստ լիցենզավորված անդամների մեջ կան մի քիչ կրավորական կամ հակառակը` ՀԱԿ-ի մեջ կան ավելի պատրաստ, փորձառու հանձնաժողովականներ, որոնք կարող են ավելի լավ պայքարել, կքննարկենք»: Հովսեփ Խուրշուդյանը կարեւորեց նաեւ վստահված անձանց ինստիտուտը, որը լայն լիազորություններ ունի. «Անկախ նրանից, որ երկու շարասյունով ընդդիմությունը կգնա ընտրությունների, մենք կունենանք թիմ, որը կկարողանա պայքարել ձայների համար»: Մամլո խոսնակը տեղեկացրեց, որ իրենք ցածր են գնահատում իշխանության հնարավորությունը կեղծել ընտրությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter