HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pakagic3 «Փակագիծ». Մանդատը վայր կդնի Թերթի տեղեկություններով` ներկայումս Մեծ Բրիտանիայում գտնվող ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որը բրիտանական կղզում է գտնվում հակամարտությունների վերաբերյալ եռամսյա դաոընթացներին մասնակցելու նպատակով, վերադառնալուց հետո մտադիր է հայտարարել «Ժառանգությունից» դուրս գալու մասին, և նույնիսկ, վայր դնել պատգամավորական մանդատը, ի նշան քաղաքապետի ընտրություններում կուսակցության որդեգրած դիրքորոշման և արմատական ընդդիմության հետ չմիանալու որոշման դեմ բողոքի: Ստեփան Սաֆարյանը «Ժառանգության» այն պատգամավորներից էր, որը հանդես էր գալիս կուսակցության խորհրդարանական մարնդատները վայր դնելու օգտին: Բաբաջանը չի՞ գալու Երեկ հայտնի է դարձել, որ Թուրքաիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կարող է և չգալ Հայաստան, ուր հրավիրվել էր ապրիլին կայանալիք սևոծովյան նտեսական համաժողովի շրջանակներում հավաքին մասնակցելու համար: Ինչպե հայտնի է դարձել, այդ օրերին, այսինքն` ապրիլի 17-ին Ճապոնիայում կազմակերպվում է պակիստանյան խնդիրներին նվիրված հավաք, որին էլ, հավանական է համարվում, որ նախապատվությունը կտա Ալի Բաբաջանը: Սա կարող է հետաքրքրական դիտվել այն համատեքստում, որ ապրիլին հայ-թուրքական հարաբերություններում սպասվում են ինչ-որ զարգացումներ, որոնք պայամանավորված են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ցեղասպանություն ճանաչել-չճանաչել հարցով: Ըստ երևւյթին, Թուրքիայի արտգործնախարարի Հայաստան չգալու մասին տեղեկատվությունը տեղավորվում է թուրքական այն ուլտիմատիվ քաղաքականության շրջանակներու, որ վարում են այդ երկրի իշխանությունները ԱՄՆ նոր վարչակազմի հանդեպ, հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու հարցում` սպառնալով, որ դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին: Երևի թե, Թուրքիան որոշել է խոքերից բացի, գործով ակնարկել, որ հարաբերությունները դադարեցնելու իր սպառնալիքները լուրջ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter