HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հեռուստառադիոհաճախականություններ չեն տրամադրվի

Կառավարության այսօրվա նիստին Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը: Այն բացասական է: «Մենք համարում ենք, որ դա չի բխում ՀՀ Ազգային ժողովում հաստատված ՀՀ Կառավարության ծրագրից, ըստ որի, կապի բնագավառում պետք է ներդրվի ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգ»,-նշեց Վ. Դանիելյանը եւ հավելեց, որ ներկայումս գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակում է  չափորոշիչներ. «Հանձնաժողովում որոշում է ձեռք բերվել, որ մեզ կմիանան Եվրամիության  փորձագետները, որպեսզի այդ չափորոշիչները լինեն լավագույնս եւ գործընթացը սահուն կազմակերպեն»: Ելնելով այս ամենից` Վ. Դանիելյանը  օրենքի նախագիծը որակեց որպես հետընթաց քայլ է. «Մենք պնդում ենք, որպեսզի մնա նախորդ փոփոխությունը` 2008թ սեպտեմբերի 10-ի, ըստ որի, մենք մարատորիա ենք առաջարկում, որ մինչեւ 2010թ հունիսի 20-ը որեւիցէ տենդեռներ չկազմակերպվեն հեռուստառադիոհաճախականությունների տրամադրման առումով, որպեսզի հավասարություն ապահովենք բոլոր ընկերությունների համար»: Փոխնախարարն ասաց, որ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եզրակացություններն էլ բացասական են: Վարչապետը հետաքրքրվեց, թե երբ են Եվրամիության փորձագետները միանալու աշխատանքային խմբին: «Այս տարվա ընթացքում»,-պատասխանեց փոխնախարարը եւ հավելեց, որ հստակ ժամկետներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter