HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հատուկ դպրոցներ դիվանագետների երեխաների համար

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Կառավարության նիստին  ներկայացրեց ԱՄՆ-ի եւ Հայաստանի Կառավարությունների միջեւ կնքվելիք Երեւանի միջազգային դպրոցների կարգավիճակի մասին կնքված համաձայնագրի նպատակները: «Նպատակն է միջազգային չափանիշներին համապխատասխան  կազմակերպել անգլերեն լեզվի ուսուցում, որը հնարավորություն կընձեռի Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի երեխաներին շարունակել իրենց ուսումը»:  Նախարարը առաջարկեց, որպեսզի դպրոցը ազատ տեղեր ունենալու պարագայում ազատ լինի այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն ԱՄՆ-ի ուսումնական պլանի վրա հիմնված ծրագրին: Վարչապետը տեղեկացրեց, որ նախարարական կոմիտեում քննարկել են հարցը եւ պայմանավորվել են, որ դպրոցում սովորելու են միայն օտարերկրյա քաղաքացիները: Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագիրը ստորագրելու նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter