HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արծվիկ Մինասյանը դեռեւս թեկնածու չէ

artush-shabazyan1 «Մենք համագործակցելով հանդերձ իշխանության հետ, բավական ընդդիմադիր կեցվածքներ ենք ցուցաբերում, այսինքն մենք ձգտում ենք պահպանել մեր ինքնուրույնությունը, եւ եթե ինչ-որ բանի հետ համաձայն չենք, անպայման մեր տեսակետը պնդում ենք, եթե քաղաքում կան պրոբլեմներ, եւ մենք համարում ենք, որ իշխանությունը դրանց ձեւավորման հարցում ունի իր թերությունները, ինչու պիտի չասենք դրա մասին»,- ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կայանալիք ընտրություններին հանդես է գալու որպես ընդդիմություն: Շահբազյանը տեղեկացրել է, որ Գերագույն մարմինը նիստ երեկ չի գումարել, որոշում էլ չի կայացրել. «Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանին, նա մեր հիմնական թեկնածուներից է, բայց վերջնական որոշում չկա»: Ա. Շահբազյանն ասել է, որ  Ա. Մինասյանը փաստաթղթերի խնդիրներ ունի, քանի որ Մինասյանը 1994 թվականից բնակվում է Երեւանում, սակայն հաշվառված է Արմավիրի մարզում: ՀՅԴ-ն իր թեկնածուի խնդիրը կլուծի, երբ Ա. Մինասյանի հարցը լուծում ստանա դատարանում: Քանի դեռ ՀՅԴ-ն որոշում չի կայացրել, հնարավոր է արդյոք որ ընտրություններին հանդես գա կոալիցիոն թիմով եւ որպես միասնական թեկնածու էլ լինի Ռոբերտ Քոչարյանը, պատգամավորը պատասխանեց. «Ես առաջին անգամ եմ լսում, կարծեմ որ այդպիսի խնդիր գոյություն չունի: Մտքեր կան, որ ավելի շատ գեղարվեստական գրականությանն են սազում, բայց մնում  են օդի մեջ»: Արդյոք Դաշնակցությունը  քաղաքական  պատասխանատվություն զգում է երկրում առկա սոցիալական վիճակի եւ դրա հեռանկարի համար հարցին Արտյուշա Շահբազյանը  պատասխանել  է. «Պատասխնատվությունը կարծեմ պիտի գա Օբամայից ու Բուշից, հասնի  մինչեւ մեզ, մենք  տեսնենք, թե ընդհանուր գործընթացի մեջ Հայաստանի իշխանությունը որքանով մեղքի բաժին ունի»: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի մոտակա բացման մասին խոսակցությանը,  բանախոսը տեղեկացրել  է. «Դաշնակցությունը պատրաստել է փաստաթուղթ, թե որքանով օգուտներ եւ վնասներ կպարունակի սահմանի բացումը, որը մենք  մոտ ապագայում կներկայացնենք իշխանություններին եւ ժողովրդին»: Ա. Շահբազյանը չի կարծում, որ սահմանը մոտ ապագայում կբացվի. «Ընդհանրապես այն ինչ ներկայացնում են  կատարվելիք փաստ, թուրքական քարոզչության հնարքն է, կապված ապրիլի 24-ի հետ»,-ըստ բանախոսի`  Թուրքիան փորձում է ձախողել ԱՄՆ-ի կողմից  հայերի ցեղասպանության ճանաչումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter