HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն երբեք կանխորոշված խաղերի չի մասնակցում»

nairaԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրել է, որ ԲՀԿ ցուցակի առաջին համարը Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն է, երկրորդը`  ԱԺ մարդու իրավունքի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, երրորդն էլ ԵՊՀ դասախոս, կենսաբան Մարգարիտա Մաթեւոսյանն է: Նաիրա Զոհրաբյանն ցուցակը ներկայացրել է կանխելու համար կոալիցիայի համատեղ ուժերով ընտրություններին հանդես գալու հարցը: Նա նաեւ նշել է. «ԲՀԿ-ն երբեք կանխորոշված խաղերի, կանխորոշված գործընթացների եւ իմիտացիաների չի մասնակցում: ԲՀԿ-ն լուրջ ռեսուրսով է մասնակցում, եւ մենք ընտրություններին  մասնակցում ենք հաղթելու նպատակով»: ԲՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, իսկ քարոզչության պատասխանատուն Նաիրա Զոհրաբյանն է: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը  նպատակ ունի  20 տոկոսով ինդեքսացիայի ենթարկել կենսաթոշակներն ու սոցիալական հատկացումները, Արամ Սաֆարյանը տվեց հետեւյալ գնահատականը. «Ես պատրաստ չեմ պոպուլիստական հայտարարություններ անել հանուն մարդկանց դուր գալու»: Նա նշել է. որ ԲՀԿ-ն  առաջինն էր դաշտում, որ  հայտարարել էր չկիրառել  արտադրություն իրականացնողների եւ ծառայություններ մատուցողների նկատմամբ հարկային լրացուցիչ բեռ: Ա.Սաֆարյանը նաեւ նշել է, որ ԲՀԿ-ին հավատում են, քանի որ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ է տալիս 20 հազար մարդու եւ պարտավորվել է տարվա ընթացքում ոչ մի կրճատում չանել:  Ծառուկյանի ղեկավարած հիմնարկներում մարդկանց փողոց նետելու գործեր չեն լինելու»: Արամ Սաֆարյանը  տեղեկացրեց, որ դատապարտելու են տնտեսական ճգնաժամն իշխանությունների ուսերին բարդելու ցանկացած փորձ: Նաիրա Զոհրաբյանն էլ գտնում է, որ նախագիծ գրելուց հեշտ բան չկա. «Բայց  պետք է ելնել ռեալ իրողություններից, որպեսզի հետո կարողանանք իրապես նայել ժողովրդի աչքին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter