Եւս մեկ չբացահայտված սպանություն
Էջմիածինցի 24-ամյա Սուրեն Մովսիսյանի սպանությունն առայսօր բացահայտված չէ: Հիշեցնենք, որ երիտասարդին սպանել էին 2008թ. հոկտեմբերի 12-ին, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` հրազենից արձակած յոթ կրակոցներից: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մարդասպանի մասին խոսակցություններում շրջանառվում էր գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամ Ատամանի` Արմենի անունը: Այդ ժամանակ նրան նույնիսկ ձերբակալեցին: Էջմիածնի քննչական բաժն Հետքի աղբյուրը տեղեկացրեց, որ սպանությանը նրա մասնակցությունը չի հիմնավորվել: Նրան ձերբակալել էին խուզարկությամբ տնից ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու համար: Նույն աղբյուրի հաղորդմամբ` Ատամանի մասով գործն առանձնացվել է և ուղարկվել դատարան: Իսկ սպանության փաստով վարույթը կասեցվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել