«Այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»
Ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ի պատասխան մեր այն հարցի, թե ՀԱԿ-ը ընդունե՞լ է «Ժառանգության» առաջարկը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը երեկ ՀԱԿ-ին առաջարկել է մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով, որի կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ցուցակի երկրորդում տեղում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, երրորդում` Զարուհի Փոստանջյանը, չորրորդում` Ստեփան Դեմիրճյանը:
«Ժառանգությունն» ակնկալում էր Կոնգրեսի պատասխանը ստանալ այսօր մինչեւ ժամը 18:00-ն: ՀԱԿ-ը պատասխան չի տվել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս երկու քաղաքական ուժերն առանձին են մասնակցելու ընտրություններին: «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «Հետքին» խոստացավ կես ժամվա ընթացքում այս հարցի կապակցությամբ ներկայացնել վերջնական պատասխան: Կուսակցությունն այժմ գումարել է վարչության նիստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել